Հասարակություն

Ազատամարտիկները շարունակում են պահանջել իրենց խնդիրների լուծումը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազատամարտիկները շուրջ երեք ամիս է պայքարում են իրենց սոցիալական իրավիճակը բարելավելու համար, սակայն գործադիրը մտադիր է գործնական քայլեր ձեռնարկել միայն 2014 թվականին` պետբյուջեի շրջանակներում: Այս խոստումները չեն բավարարարում Փառապանծ ազատամարտիկների միության նախագահ, պաշտոնաթող գնդապետ Գրիշա Սարգսյանին: Սոցիալական առկա խնդիրները միավորել են բոլոր ազատամարտիկներին՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից, ասում է նա։

Որպես նախկին ոստիկան՝ Գրիշա Սարգսյանի ուշադրությունից չեն վրիպել «իրականացվող անարդյունավետ և ավելորդ խոշոր ծախսերը», որոնց տնտեսմամբ հնարավոր կլիներ լուծել ազատամարտիկների խնդիրնեը։ Ազատամարտիկները կոչ են անում իշխանություններին ընդառաջ գնալ իրենց պահանջներին և կարճ ժամկետում լուծել սոցիալական նվազագույն պահանջները: Ըստ Սարգսյանի՝ համբերության բաժակը լցվել է և հաջորդ քայլը կլինի անպատախասնատու իշխանավորների հրաժարականի պահանջը։

Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը մատնանշեց նաև իրավիճակի լուծման օրենդրական կողմը։ Ազատամարտիկները ժամանակավորապես դադարեցրել են նստացույցը Ազատության հրապարակում և պատրաստվում են նոր քայլեր ձեռնարկել, հայտնեց ազատամարտիկ Հարություն Ստեփանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button