ԿարևորՄիջազգային

Չինաստանում տեղի ունեցած երկրաժարժի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ

Հուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.520 և արևելյան երկայնության 104.230:

Նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է 54 և վիրավորվել 80 մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button