Հասարակություն

ՄԻՊ- ին թույլտարել են հանդիպել հայ վարորդի հետ

Մոսկվայի ոստիկանությունը թույլատրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հանդիպել մեկուսարանում գտնվող Պոդոսլկում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալի հետ, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը՝ հղում անելով  ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծաայությանը։ Թե երբ տեղի կունենա հանդիպումը, չի հայտնվում։

Ավելի վաղ քաղաքայտն ոստիկանության նախաձեռնությամբ մեղադրյալը հանդիպել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ։

Պոդոլսկում, նոր Մոսկվա տարածքում, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13- ին։ «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի եւ ավտոբուսի բախման հետեւանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 60- ը ստացել մարմնական վնասվածք։

Պատահարի մեջ մեղադրվում է բեռնատարի վարորդը՝ Հայաստանի 46- ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button