Հասարակություն

Հայաստանում եւս կամավորական աշխատանքի ինստիտուտը ձեւավորվում է

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Կամավորական  երիտասարդական աշխատանքը մեծ տարածում է ստացել ամբողջ աշխարհում: Խորհրդային տարիներին մեր երկրի  կամավորական ջոկատները մասնակցում էին ԽՍՀՄ տարբեր շրջաններում կարևոագույն շինարարական աշխատանքներոին: Այսօր կամավորական  շարժումը ձեռք է բերել միջազգային փոխադարձ բնույթ`հայ կամավորականները մեկնում են արտերկիր, իրենց այստեղ փոխարինում են արտասահմանցի երիտասարդ գործընկերները: Կամավորական աշխատանքի առանձնահատկություններին այսօր անդրադարձել է Երիտասարդական ակումբերի դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Արտասահմանում կամավորական աշխատանքի փորձը բարձր է գնահատվում: Այս հանգամանքը հաշվի է առնվում ինչպես բուհ, այնպես էլ աշխատանքի  ընդունվելիս: Ըստ Մխիթարյանի՝ կամավորական աշխատանքը թույլ է տալիս երիտասարդին ձեռք բերել որոշակի հմտություններ և կարողություններ: Մեր երկրում դեռևս այս ոլորտը կարգավորված չէ։

Ինչպես պարզվեց, մեր երկրում փաստացի առկա է կամավորական աշխատանքի ինստիտուտը: Մասնակցում են ոչ միայն մեր երիտասարդները, այլ նաև արտասահմանցի նրանց տարեկիցները։ 
Եվրոպացի կամավորները մասնակցում են ուսուցողական դասընթացներում, աշխատում են տարբեր սոցիալական հաստատություններում, կենդաբանական այգում, այլ տեղեր, որտեղ հատուկ մասնագիտական պատրաստվածության կարիք չկա։ Թեպետ նրանց աշխատանքը չի վարձատրվում, Եվրոպական Միությունը մեծամասամբ հոգում է տրանսպորտի, կացության, սննդի և այլ ծախսերը։

Հայաստանը եվրոպական կամանորական աշխատանքի ծրագրերին մասնակցում է 2006 թվկանից և տարեց տարի փոխանակումները մեծ թափ են ստանում։ Ինչպես հավաստիացրեց Ատոմ Մխիթարյանը, բոլոր հայ կամավորականները  արտերկրից վերադարձել են հայրենիք: Երկու հայ երիտասարդ այժմ սովորում են Իտալիայի և Լեհաստանի բուհերում։

Ցուցադրել ավելի
Back to top button