ԿարևորՀասարակություն

Էժան հանգիստը էլի արտերկում է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Դեռևս գարնանը մարդիկ մտածում են, թե ինչպես կազմակերպեն իրնեց հանգիստը, որ այն լինի և հարմարավետ, և,  ամենակարևորը, համապատասխանի գրպանի պարունակությանը: Այս առումով պատահական չէ, որ վերջին տարիներին հայաստանցիների մեծամասնությունը  նախընտրում է հանգստանալ Վրաստանում: Շատերը, իհարկե, ցանկանում են հանգստանալ հենց հայրենիքում, բայց միշտ չէ, որ ցանկությունը համապատասխանում է հնարավորություններին: Հայաստանում հանգստանալը շատերի համար թանկ  հաճույք է:

Տարեցատրի գների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, բայց մինույն է, Հայաստանում հանգիստը շարունակում է արժենալ շատ ավելի թանկ, քան արտերկում, և դա այն պարագայում, երբ այստեղ հանգստանալու դեպքում տրանսպորտային ծախսեր չեն պահանջվում։

Տուրիստական գործակալություններից ճշտեցինք, որ, օրինակ, 15-օրյա տուրը դեպի Բուլղարիա մեկ անձի համար արժե 423 հազար դրամ, այն իր մեջ ներառում է հյուրանոցի արժեքը, սնունդը` նախաճաշ , բժշկական ապահովագրությունը, դիմավորում-ճանապարհումն օդանավակայանում, ավիատոմսի արժեքը: Բնականաբար՝ հանգստի համար 400,000 դրամ նախատեսողը կնախընտրի հնգիստն անցկացնել Բուլղարիայում, քան, ասենք, Աղվերանում կամ Սեւանում, որտեղ մոտավորապես նույն գումարը ծախսելով նման հանգիստ չի վայելի։ Ընդ որում՝ հայաստանյան հանգստի մեջ ավիատոմսի գինը չի ներառվում։

Ցուցադրել ավելի
Back to top button