Միջազգային

Եղիասաբեթ թագուհին վերադարձավ Լոնդոն

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Վինձորից վերադարձել է Բուքինհեմյան պալատ, որպեսզի այնտեղ սպասի իր թոռան առաջնեկի ծնունդի մասին լուրին։

Այսօր վաղ առավոտյան Քմբրիջի դքսուհի Քեյթը զգացել է ծննդյաբերության առաջին ցավերը ե ամուսնու՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ մեկնել Լոնոդոնի սուրբ Մարիամ հիվանդանոց։ Քեյթը մտադիր է ծննդաբերել բնական ճանապարհով, ուստի հայտնի չէ, թե երեխան երբ կծնվի։

Ցերեկը Բուքինհեմյան պալատի վրա բրիտանական դրոշը փոխվել է թագավորական խորհրդանշանով, ինչը վկայում է, որ թագուհին վերադարձել է լոնդոնյան նստավայր։ Եղիսաբեթ թագուհին առաջինն է, որին պետք է զանգահարի հայրը երեխայի ծնունդից հետո։

Ուլյամի եւ Քեյթի երեխան կլինի թագուհու երրորդ ծոռը եւ արքայազն Չարլզի առաջին թոռը։ Երեխային սեռից կախված նա կարող է երրորդ տեղը զբաղեցնել գահաժառանգության «հերթում»։

Back to top button