Քաղաքական
«Բարեւ Երեւանը» պահանջում է տրանսպորտի թանկացման իրավական ակտերը


Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը քաղաքապետից պահանջել է տրանսպորտի թանկացման իրավական ակտերը։Խմբակցությունը Տարոն Մարգարյանից ակնկալում են ստանալ մի շարք հարցերի պատասխան։ Մասնավորապես՝
- քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ և ո՞ր երթուղիները կոնկրետ ո՞ր ընկերությունների կողմից են շահագործվում,
- ո՞ր տնտեսվարողների կողմից և ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել,
- ուղեվարձի թանկացման վերաբերյալ ի՞նչ իրավական ակտեր են ընդունվել քաղաքապետարանում և ու՞մ կողմից:
«Բարեւ Երեւանը» հայտարարել է, որ քաղաքապետարանը մինչ օրս ավագանու անդամներին չի տրամադրել ուղեվարձի թանկացման վերաբերյալ իրավական ակտերը: