ԿարևորՀասարակություն

Բագրատ Ասատրյան.«Հեգնանք է ոչ միայն ուղևորների, այլ նաև տնտեսության նկատմամբ»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ողջ ախարհում էլ նկատվում է ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման միտումը, պարզապես իրենց հարգող երկրները զուգահեռաբար մտածում են իրենց քաղաքացիների եկամուտները բարձրացնելու մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը նա օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով է բացատրել: Իրավիճակում սուբյեկտիվn, ըստ Բոստանջյանի, երթուղային գծերի սեփականատերերի՝ գերշահույթ ստանալու մղումն է, որից հրաժարվել նրանք չեն պատրաստվում: Բագրատ Ասատրյանն էլ, խոսելով նույն խնդրի մասին , աբսուրդ և հեգնանք է համարել այն հաշվարկը, որով քաղաքապետարանը փորձել է հիմնավորել տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսցանոց թանկացումը:

Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տնտեսագիտական հաշվարկի համաձայն՝ միկորավտոբուսի մեկ ուղևորի փոխադրման սակագինը 144.9 դրամ է: Այդ փաստաթղթով քաղաքպետարանը փորձում է հիմնավորել երթուղայինների ուղեվարձի 50 տոկոս բարձրացումը: Բագրատ Ասատրյանի կարծիքով ՝ քաղաքապետարանի հաշվարկն աբսուրդային է, զուրկ տնետսագիտական տրամաբանությունից: Դրա հիմքում , օրինակ, դրված է այն մոտեցումը, որ մեկ երթուղայինը օրվա մեկ շրջապտույտի ընթացքում 15 ուղևոր է տեղափոխում:

«Աբսուդ է սա: Առավոտյան իջնում էի, խցկված երթուղայինով, 25-30 հոգի մարդ կար: Ամեն մեկդ կարող եք մի երթուղի վերցնել ու ֆիքսել, թե մեկ շրջապտույտի ընթացում քանի ուղևոր է տեղափոխվում»:

Ասատրյանի գնահատմամբ ՝ ուղեվարձի 50 տոկոսանոց բարձրացումը հեգնանք է ոչ միայն ուղևորների, այլ նաև տնեսության նկատմամբ:

«Սա ճգնաժամ է: Տնտեսության մեջ 10-20 %-ից ավելի բարձրացումը րադեն ճգնաժամային է»:

Մեկ այլ տնտեսագետի ՝ Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ ՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացումը համաշխարհային տնտեսական զարգացումներին բնորոշ միտում է, սակայն իրենց հարգող երկրները, որպես կանոն, թանկացմանը զուգահետ փորձում են ապահովել քաղաքացիների եկամուտների բարձրացումը: Ըստ Բոստանջյանի՝ մտահոգվելու բուն առիթը ոչ թե տրասպորտի ուղեվարձի բարձրչացումն է, այլ եկամուտների չբարձրացումը:

«Հիմա մենք լոկալ խնդիրների մասին ենք խոսում: Եթե հանկարծ նույն իշխանությունները ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ կարողանային նաև եկամուտների համաչափ բարձրչացում ապահովել, գուցեև այս թանկացումը չնկատեինք»:

Հասարակությունը փորձում է դիմադրել: Ակտիվիստների մի խումբ երկու օր է տարբեր նախաձեռնություններով փորձում է հակազդել քաղաքային իշխանությունների որոշմանը ՝ քաղաքացիների կոչ անելով վճարել ոչ թե 150, այլ նախկինի պես 100 դրամ: Ի՞նչ արդյունք կտա հասարակական այս դիմադրությունը: Վարդան Բոստանջյանը չի հիշում բողոքի այնպիսի ալիք, որը Հայաստանում էական փոփոխությունների հանգեցրած լինի:

«Հասարակական շարժումը պիտի կտրելու ատամ ունենա: ՀՀ-ում դեռ չեմ հիշում հասարակական այնպիսի շարժում, որ իր հետևից բերի փոփոխությունների»:

Բագրատ Ասատրյանը ճիշտ հակառակ կարծիքին է: Նրա խոսքով ՝Հայաստանի նորագույն պատմության բոլոր լուրջ իրադարձությունների հիմքում եղել են հենց հասարակական շարժումները:

«Էն երիտասրադները, ովքեր այսօր փողոցում կռիվ են տալիս, նրանք են մեր իրական ապագան»:

Իսկ այն հարցում , որ քաղաքական ուժերը չեն շտապում դիրքորոշում հայտնել կամ առաջնորդել բողոքը, Բագրատ Ասատրյանը ոչ տխրելու, ոչ ուրախանալու առիթ է տեսնում: Բրազիլական համանման իրավիճակում նունպես քաղաքական դրոշակակիրներ չկային ՝ հիշեցնում է Բրագրատ Ասատրյանը: Այս հարցում էլ նրա հետ չի համաձայնում Վարդան Բոստանջյանը: Եթե ոչ դրոշակակիրներ, ապա հստակ դիրքրոշում արտահայտողներ կուսակցությունները պարտավոր են լինել, հակառակ դեպքում, ըստ Բոստանջյանի, նրանք ոչ թե քաղաքական, այլ լիրիկական ուժեր են:

Back to top button