ԿարևորՀասարակություն

Հայաստանյան ՀԿ-ներն ընդդեմ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի Ստամբում տեղափոխելուն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները արդեն երրորդ անգամ նամակով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան-Կի Մունին, իրենց մտահոգությունն են արտահայտելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխման կապակցությամբ: Նամակը ստարագրել են հայաստանյան 22 հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնք հանդես են եկել «Հանուն ՄԱԿ-ի կանոնադրության աջակցության դաշինքով»:

ՄԱԿ-ի եվրոպական կառույցները սահուն Բրատիսլավայից տեղափոխվում են Ստամբուլ: Այս հանգամանքը մտահոգել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանին:

Թուրքիան չի համապատասխանում ՄԱԿ-ի ժողովրդարական արժեհամակարգին, այդ երկրում ինչպես և 100 տարի առաջ տիրում է վախի և տեռորի մթնոլորտը, նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան-Կի Մունին ուղղված նամակում, որը ստորագրել են հայաստանյան 22 հասարակական կազմակերպությունների ղեկավարները:
Ինչով է Ստամբուլը գրավել ՄԱԿ-ին: Ինչպես պարզվեց` ահռելի գումարներով: Հաշվի առնելով Թուրքիայում առկա տրամադրությունները, նամակի հեղինակները համոզմունք են հայտնել, որ հայկական պատվիրակությունը չի կարող աշխատել այդ երկրում տեղաբաշխված ՄԱԿ-ի կառտույցների հետ, ուր հայերը մեծամասամբ ընկալվում են որպես թշնամի:

Տեղափոխումից դժգոհ են նաև Հայաստանի իշխանությունները, իրենց դիրքորոշումը ներկայացնելով միայն բանավոր կարգով, ըստ որի Ստամբուլի փոխարեն կապեր կհաստատվեն նյու-յորքյան գրասենյակների հետ: ՄԱԿ-ում ընդունում են Հայաստանի և մի շարք այլ պետությունների մտահոգությունները, սակայն որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում:
«Քաղաքացիական հասարակության զարկացման կենտրոն» ՀԿ նախագահ Սվետլանա Ասլանյանը նկատել է, որ Ստամբուլում ուժեղանում են իսլամիստական տրամադրությունները:

Ըստ «Ազգաբանական հետազոտություինների հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Հրանուշ Խառատյանի, թուրքական ներկայիս իշխանությունները այսպիսով փորձում են վերականգնել իրենց երկրի երբեմնի ազդեցությունը: Բացի Հայաստանից, ստամբուլյան տեղափոխմանը դեմ են հանդես եկել Հունաստանը, Կիպրոսը և Սլովակիան:

Back to top button