Հասարակություն
Քաղծառայողների աշխատավարձը 2014- ին կավելանա 20 տոկոսով


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Քաղաքացիական ծառայության ոլորտում գալիք երկուշաբթի մեկնարկում է բարեփոխումներ նոր փուլը, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Նա ազդարարեց, որ նոր կարգով, բացի օրենսդրության մասին հարցերից, կրտսեր պաշտոնների համար հավակնորդները պետք է նաեւ պատասխանեն հայոց լեզվի և մեր երկրի մասին հարցերին։
Ինչպես ավետեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը, քաղծառայողների աշխատավարձը կբարձրանա, այն էլ էական։ Արդեն 2014 հունվարի 1-ից համակարգում աշխատավարձը կավելանա շուրջ 20 տոկոսով։