ՄիջազգայինՔաղաքական
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՀՀ դեսպանը մտահոգություն են հայտնել


Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած վթարին, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել 30-ը: Եսայանը ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
Ռուսական կողմը վստահեցրել է, որ փաստով կիրականացվի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն` մեղադրյալի իրավունքների վերաբերյալ օրենքներին համապատասխան: Կողմերը իրենց մտահոգությունն են արտահայտել ողբերգությունը շահարկելու փորձերի կապակցությամբ, որոնք հակասում են հայ-ռուսական բարեկամությանը: