Հասարակություն
ՄԻՊ- ը մեկնում է Մոսկվա Հ. Հարությունյանի գործով


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նախատեսվում է Պաշտպանի հանդիպումը Հրաչյա Հարությունյանի հետ: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ: