Մանուկյան ստուդիան՝ Հավլաբարի երբեմնի փառքի վկան


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/190713gita.mp3
Թբիլիսիի հայաշատ Հավլաբար թաղամասում է գտնվում «Մանուկյան լուսանկարչական ստուդիան»: Լուսանկարիչ Ազատ Մանուկյանը այն անցյալ դարի 50-ականներին է բացել և շատ չանցած դարձրել է քաղաքի հայտնի լուսանկարչական սրահներից մեկը: Այստեղ լուսանկարվելու համար ժամանակին նույնիսկ հերթեր էին գոյանում: Հիմա էլ շատերի հին ալբոմներում պահպանվում են նկարներ, որոնք արվել են վարպետի կողմից:
Մանուկյանի սրահում ոչ միայն լուսանկարվում էին, այլև Թիֆլիսի հայկական մշակույթի խնդիրները քննարկում: Ինքը` Մանուկյանը, ևս այդ քննարկուների ակտիվ մասնակիցներից էր: Նա նաև գրում էր. գրքերից մեկը իր սրահի հարևանությամբ գտնվող Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեության մասին է: Իսկ գրքի հերոսները ժամանակի հայտնի դերասաններն են, ովքեր լուսանկարվում էին միայն Ազատ Մանուկյանի մոտ:
Ստուդիան Արթուրն այսօր պահպանում է այնպես, ինչպես հայրն է նրան թողել. աշխարհի տարբեր երկրների նախագահների, քաղաքական ու արվեստի հայտնի գործիչների, ինչպես նաև հասարակ մարդու ինքնատիպ նկարները տեղադրված են այնպես, ինչպես վարպետ Մանուկյանն էր դասավորել: Դրանց կողքին պահպանվում ու ցուցադրվում են նաև վարպետի լուսանկարչական ապարատները, որոնք ժամանակին համարվել են լավագույնները: