ՀասարակությունՄիջազգային

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունք

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկա» մեկուսարանի հոգեբուժական բաժանմունք, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Ըստ թերթի՝ հոգեբուժական փորձաքննություն անցկացնելու երկու պատճառ է եղել։ Նախ՝ պարտավոր է, որ գործում մեղադրյալի հոգեկան առողջության մասին տեղեկանք լինի։ Եթե քննիչը միջազգային հարցում անի հոգեբույժի մոտ բնակության վայրում նրա հաշվառված լինելու մասին, ապա պատասխանը կլինի վեց ամսվա ընթացքում։ Ավելի հեշտ է փորձաքննությունն անցկացնել Ռուսաստանում, որի համար կպահանջվի մեկ ամիս։

Երկրորդը՝ Հարությունյանի մոտ վթարից հետո ախտորոշել են ուղեղի ցնցում։ Այդ վիճակը  հսկողություն է պահանջում։

Երրորդ՝ վթարից անմիջապես հետո, երբ նրան հայտնել են զոհվածների թվի մասին, Հարությունյանը խոսել է ինքնասպանության մասին։ Կա եւս մի բան՝ վարորդների հարազատներն ասում են, որ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում նա կոնտուզիա է ստացել։ Այս տեեկությունը եւս չեն կարող քննիչներն առանց ուշադրության թողնել։

Թերթը նաեւ հայտնում է, որ մեկուսարանում կան հիվանդասենյակներ ինչպես հոգեկան հիվանդների, այնպես էլ  նրանց համար, որոնք քննիչի որոշմամբ գտնվում են հոգեբույժների հսկողության տակ, հայտնել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցեւը։

«Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունքում գտնվելը չի նշանակում, որ մարդուն միանգամից համարում են անաշխատունակ, ընդգծել է Ռուսաստանի կալանավայրերի ծառայության Մոսկվայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Ցիգանկովը։ Ըստ նրա՝ այնտեղ ուղարկում են հոգեբույժի մոտ՝ հոգեկան հիվանդությունը հաստատելու կամ հերքեու համար։ Շատ են մարդիկ, որոնք ինքնասպանության հակումներ ունեն։

«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ Հարությունյանը սովորական բանտախցում մոտ ժամանակներս չի հայտնվի։ Ուղեղի ցնցումից բացի վթարի ժամանակ կոտրվել է ձեռքը եւ այն գիպս են դրել մեկուսարանում։

Ցուցադրել ավելի
Back to top button