Հասարակություն

Զորակոչիկների ծնողները բողոքում են պատշաճ բուժզննության բացակայությունից

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Իրավապաշտպանները մտահոգված են զորակոչիկների իրավունքների վիճակով: Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են ընթացիկ տարվա ընթացքում զորակոչիկներից և նրանց հարազատներից ստացված բողոքներին և մտահոգություններին, կապված ոչ պատշաճ բուժզննության իրականացման հետ։

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ ընթացող զորակոչին նորակոչիկների շարքերում առողջական լուրջ խնդիրներով պատանիների գոյության պատճառը  Զինապարտների եվ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին պաշտպանության նախարարի նոր հրամանն է, որն ուժի մեջ է մտել հունիսի 11-ից:  Իրավապաշտպանը սա գնահատում է որպես խաղի կանոնների փոփոխություն խաղի՝ այսինքն զորակոչի ընթացքում, թեպետ, մեր կողմից նշենք, որ բուն գարնանային զորակոչը մեկնարկել է հենց այդ օրը։

Ռազմաբժշկական փորձագետ Արթուր Մինասյանը գտնում է, որ նոր հրամանով պայմանները խստացվել են զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվելու առումով: Հիվանդ զորակոչիկների առակայությունը բանակում Արթուր Սաքունցը որակում է որպես հանցագործություն: Որպես իրավիճակի լուծում իրավապաշտպանները առաջարկում են ստեղծել անկախ բժշկական հանձնաժողով, որը թույլ կտա անցկացնել համալիր և հստակ բուժզննում, ինչի պարագայում հիվանդ զորակոչիկներ չեն հայտնվի բանակում։

Ցուցադրել ավելի
Back to top button