Միջազգային

Դատախազը բողոքարկում է իր իսկ պահանջը. անսպասելի շրջադարձ Նավալնիի գործով

Ռուսաստանում ընդդիմադիր բլոգեր եւ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Ալեքսեյ Նավալնիին այսօր Կիրովի մարզային դատարանը ազատ է արձակել։ Երեկ Կիրովի Լենինյան դատարանը նրան եւ գործարար Պյոտր Օֆիցերովին դատապարտել էր համապատասխանաբար հինգ եւ չորս տարվա ազատազրկման «Կիրովլեսի գործով»։ Դատարանը փոխել է ոչ թե Նավալնիի դատավճիռը, այլ՝ խափանման միջոցը։ Մինչեւ վճիռը օրինական ուժի մեջ մտնելը ընդդիմադիր գործիչն ստորագրությամբ ազատ կարձակվի։

Նավալնիի ազատազրկման դատապարտելու որոշումը երեկ Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ալիք բարձրացրեց։ Մոսկվայում դրանց մասնակցեց, ըստ ոստիկանության տվյալների, 2500 մարդ։ Ընդդիմությունը շատ ավելի մեծ թիվ է ասում։

Դատական այսօրվա նիտի ընթացքում Նավալնին հայտարարել է, որ տեղի ունեցող իրադարձություններն իրեն ապշեցնում են։ Նա դատավորին խնդրել է «պարզել դատախազ Բոգդանովի ինքնությունը»։ Հենց այս դատախազն էր դատարանից պահանջել ձերբակալել Նավալնիին, իսկ այժմ բողոքարկում էր նրա ձերբակալման որոշումը։ Նման հակասությունը Նավալնիին ստիպել էր մտածել, որ դատարանում գտնվում է դատախազի «նմանակը»։

Back to top button