ԿարևորՀասարակություն

ԱՆ. Հրաչյա Հարությունյանը կարող է Հայաստանին հանձնվել պատիժը կրելու համար

Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի Հայաստանին արտահանձնելու շուրջ ստեղծված իրավիճակին է այսօր անդրադարձել արդարադատության նախարարությունը։ Նախարարության հրապարակած պարզաբանման մեջ նշված են այն միջազգային կոնվնցիաները, որով իրականացվում է «էքստրադիցիան»։

Ներկայացնելով միջազգային փաստաթղթերի էությունը՝ ԱՆ- ն նշում է, որ դրանք կիրառելի չեն այժմ  Հրաչյա Հարությունյանի արտահանձնումն իրականացնելու համար։

«Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին … կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանարպետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,- ասված է ԱՆ պարզաբանման մեջ:

Back to top button