Քաղաքական

Սփյուռքի նախարարն աջակցություն է ակնկալում նաեւ Մեծ Բրիտանիայից

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր սիրիահայերի աջակցության խնդիրն է քննարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ նույն հարցով նա երեկ դիմել էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային (տես այստեղ)։ Նախարարը բրիտանացի դիվանագետին ներկայացրել է Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս հիմնելու կառավարության նախաձեռնությունը՝ հայտնելո, որ այստեղ բնակություն հաստատելու համար արդեն հերթագրվել է 300 սիրիահայ:

«Միայն կառավարության կողմից հատկացվող և սիրիահայերի կողմից տրվող գումարներով բավական չէ հոգալ թաղամասի կառուցման բոլոր ծախսերը: Մենք գիտենք, որ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Թուրքիա, Լիբանան, Հորդանան տեղափոխված սիրիացիներին, սակայն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ընդունել ենք 10000 սիրիահայերի և միջազգային կառույցներին ֆինանսավորման համար չենք դիմել և օգնություն չենք ստացել: Երկրորդ օժանդակությունը ես ակնկալում եմ Մեծ Բրիտանիայի իշխանություններից, որոնք նույնպես կարող են մեզ օգնել իրականացնելու այդ թաղամասի հիմնումը»,- ասել է նախարար Հակոբյանը։

 

Դեսպան Ջեյն Լիչին ի պատասխան հույս է հայտնել, որ կկարողանան օգանություն հատկացնել։

Back to top button