Մշակույթ
Հուլիսի 23-ին կմեկնարկի «Նոր ալիք-2013» երաժշտական մրցույթը


Հուլիսի 23-ին Յուրմալայում կմեկնարկի «Նոր ալիք-2013» երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի «Նոր ալիքում» կներկայացնի «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող, երգչուհի Մերի Մնջոյանը: «Նոր ալիքում» հանդես կգա 11 երկրի (Հայաստան, Ադրբեջան, Վիետնամ, Գերմանիա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Կուբա, Լատվիա, Ռուսաստան, Ուկրաինա) ներկայացուցիչ։
«Նոր ալիքի» մրցութային առաջին օրը՝ հուլիսի 24-ը, հայտարարվել է «Համաշխարհային հիթի օր»: Այս օրը հանդիսատեսին կներկայացվեն հայտնի ու սիրված հիթեր թե՛ հայտնի երգիչների, թե՛ փառատոնի մասնակիցների կատարմամբ: Այս օրը Հայաստանը ներկայացնող մասնակիցը, որպես միջազգային հիթ, կկատարի Սելին Դիոնի All By Mysel երգը:
Նախորդ տարիներին մրցույթում Հայաստանը ներկայացրել են Սոնա Շահգելդյանը, Մհերը, Էմմին, Էրիկը: