ԿարևորՀասարակություն
ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են Հրաչյա Հարությունյանի հետ


ՀՀ դեսպանության ներկայացուցիչները քննչական մեկուսարանում նախօրեին հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Նա հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ:
ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: