Հասարակություն

«Բարեւ Երեւան». Առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու համար

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունն այսօր բողոք է հայտնել քաղաքային տրանսպորտի թանկացման կապակցությամբ։ Խմբակցությունը տարածած հայտարարության մեջ պատահական չի համարում, որ թանկացման որոշումն ընդունվում է ամառային արձակուրդների շրջանում, որպեսզի Ազգային ժողովը եւ Երեւանի ավագանին մինչեւ սեպտեմբեր՝ իրենց հերթական նիստը, դրանց արձագանքելու հնարավորություն չունենան։

«Բարեւ Երեւան» խմբակցությունը համոզված է, որ հատկապես մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու եւ աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը եւ որում ներքաշված է Երեւանի քաղաքապետարանն ի դեմս «Երեւանտրանս» ՓԲԸ-ի»,- ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button