ԿարևորՀասարակություն

Արհմիութենական գործիչը բողոքում է արհմիություններում տիրող խայտառակ վիճակից

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

«Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի արհմիությունների խորհուրդը բանվոր-ծառայողների սոցիալ-տնտեսական հարցերով զբաղվելու փոխարեն, յոթ տասնամյակից ավելի ժամանակաշրջանում հասարակության կողմից ստեղծված նյութական արժեքները թալանում է սեփականաշնորհման ճանապարհով», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Կառլեն Հարությունյանը: Արդյունքում՝ օտարվել է արհեստակցական միությունների անշարժ գույքը` առողջարաններ, հանգստյան տներ,  հյուրանոցներ, տուրիստական հանգրվաններ և միությունների տան առանձին մասնաշենքեր:

Հայաստանի  արհմիությունում  այսօր տեղի է  ունենում այն, ինչ տեղի չի ունենում որևէ երկրում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի  ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Կառլեն Հարությունյանը:

«Օտարվել են, վաճառվել են, թալանվել են  100-ից ավել հանգստյան տներ, տուրիստական հանգրվաններ, առողջարաններ, օժանդակ կառույցներ և այդ հարցն ինձ շատ է անհանգստացնում»:

Կառլեն Հարությունյանը բազմիցս  է դիմել արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին` կանխելու արագացված օտարումները և օտարման դեպքում էլ տեղեկացնել, թե ինչ նպատակով են ծախսվելու գոյացած գումարները: Այսօր, ըստ Հարությունյանի, չկա ոչ մի աշխատող առողջարանային համալիր, մնացել են  միայն ճյուղային 21 միություններն ու  արհմիությունների կոնֆեդերացիայի շենքը: Ճյուղային հանրապետական միության նախագահի խոսքով` առողջարանային հանգստավայրերը  կառուցվել են ճյուղային հանրապետական կոմիտեների  սկզբնական արհմիութենական կազմակերպություններում աշխատող բանվոր-ծառայողների վաստակած գումարներով:Հարությունյանի համար անհասկանալի է, թե ինչու օտարվեց Հանրապետության հրապարակում գտնվող իրենց նստավայրը: Այս հարցերի առնչությամբ արհմիությունների ճյուղային հանրապետական միության նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և 2 ամսից ստացել չգոհացնող պատասխան:

2008-թվականին ՀԱՄԿ-ի շենքը վաճառվել է 2 մլրդ 450 մլն դրամ, որից   8 ական միլիոնը բաժանվել է ճյուղային կոմիտեներին, որը, Կառլեն Հարությունյանի պնդմամբ, շատ քիչ է։ Նշված շենքի գնորդն է «Գինեքար» ՍՊԸ-ն  է: Հարցի առնչությամբ Կառլեն Հարությունյանը դիմել է հանրապետություն նախկին և ներկա նախագահներին:

Ցուցադրել ավելի
Back to top button