ԿարևորՏնտեսական

Ավտոբուսը թանկացավ 50, տրոլեյբուսը` 100 տոկոսով

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Երեւանի քաղաքապետարանը տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացած բազմաթիվ հայտերն ուսումնասիրելուց եւ քննարկելու հետո ուսումնասիրություններից և քննարկումներից հետո որոշել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը դարձնել 150, իսկ տրոլեյբուսինը՝ 100 դրամ: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ներկայացնելով սակագնային փոփոխությունները հայտարարել են, որ մայրաքաղաքում տրանսպորտի թանկացումը գազի սակագնի բարձրացմամբ չէ, որ պայմանավորված է, այլ մի շարք գործոններով՝ վառելիքի, ավտոպահեստամասերի, մեքենաների շուկայական գնի բարձրացմամբ:

 

Տրանսպորտի սակագնի բարձրացումը ենթադրում է նաև սպասարկման որակի բարձրացում, ինչը, սակայն, այն տեմպերով չի նկատվի, ինչպես օրինակ սակագնի թանկացումը: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը այնքան էլ իրատեսական չի համարում, որ հուլիսի 20-ից կկարգավորվի չվացուցակը, միկրոավտոբուսների տեսքը, հնչող երաժշտության որակը և վարորդների նյարդային համակարգը:

Այսուհետ քաղաքապետարանը լինելու է առավելագույնս խիստ և արձագանքելու է յուրաքանչյուր խնդրի ու դժգոհության, որոնք կստանան 1-08 շուրջօրյա թեժ գծով։
Բողոքները կարելի է հայտնել նաեւ 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00։

Ցուցադրել ավելի
Back to top button