Հասարակություն

Ավելացել են ՊՆ ՀԽ զորակոչային հանձնաժողովին ուղղված դիմումները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հունիսի 10-ից հուլիսի 31-ը մեր երկրում ընթանում  է գարնանային զորակոչը, որի   անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներն ու բողոքներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Ամեն մի զորակոչի հետ ավելանում է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում գործող զորակոչային հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների քանակը: Եթե ամբողջ նախորդ աշնանային զորակոչի ընթացքում դրանց թիվը 155 էր, ապա այսօր առավոտյան այստեղ հաշվառված էին արդեն 128 դիմում-բողոքներ, «Ռադիոլուրին» հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button