Հասարակություն

Վարչապետն ընդունեց նստացույց անող ազատամարտիկներին (ֆոտոշարք)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների հետ։

Վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:

Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան  ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի  վերաբերյալ թանգարանային գործունեությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button