Հասարակություն
Սեյրան Օհանյանը մեկնել է Թբիլիսի


Այսօր պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այցի ընթացքում Ս.Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր: