ՌԴ դեսպանատուն. Որոշ անձանց կողմից հակառուսական կրքեր են բորբոքվում


Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը «որոշ անձանց կողմից հակառուսական կրքեր բորբոքել» է որակել Պոդոլսկում 18 մարդու կյանք խլած ավտովթարին հաջորդած դեպքերի հայաստանյան արձագանքը։
«Ցավում ենք, որ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում հուլիսի 13- ին տեղի ունեցած ճանապարհա- տրանսպորտային պատահարը, որը 18 մարդու կյանք է խլել, օգտագործվում է որոշ մարդկանց կողմից հակառուսական կրքեր բորբոքելու նպատակով։
Կարծում են բացարձակապես անտեղի են մարդկային մեծ ողբերվությունը նեղ քաղաքական նպատակներին ծառայեցնելու եւ ռուս- հայկական հարաբերությունները վնասելու գործողությունները։ Պատվիրված քաղաքական գնահատականները անընդունելի են։
Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգությունը չունի ազգային երանգ եւ կհետաքննվի համակողմանի, մանրամասնորեն, անկողմնակալ եւ առանց զգացմունքների»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Ռուսաստանի դեսպանատունը, ըստ էության, շրջանցել է հայ հասարակության շրջանում բողոքի պատճառները, այն է՝ վթարից հետո երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դատարանում իրավապահների պահվածքը, ինչպես նաեւ ռուսական դաշնային հեռուստաընկերությունների կողմից արտահայտված հակահայկական հիստերիան։