

Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացուման անհրաժեշտությունն է հերթական անգամ ընդգծվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այսօրվա հանդիպման ընթացքում։ Դավութօղլուն Բաքում է ժամանել պաշտոնական այցով։
Թուրքիայի արտգործնախարարն ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիում հայտարարել է, որ Անկարան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաղորդում է «Թրենդը»
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ Բաքվում այսօր արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազի այն հայտարարությանը, որ 1915 թվականի ցեղասպանության զոհ գնացածների ընտանիքները պետք է նյութական փոխհատուցում ստանան, հայկական եկեղեցուն պետք է վերադարձվեն եկեղեցապատական հողերը, իսկ Հայաստանին` կորցրած հողատարածքները։
«Անկարան մտադիր չէ Թուրքիայի տարածքից քար անգամ տրամադրել որևէ մեկի, ու այն անձիք ովքեր հողային