ԿարևորՔաղաքական

Նոր Հարավային Ուլեսը ճանաչեց ԼՂՀ- ն տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար

 Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Արցախի Ազգային ժողովում խորհրդանշական արարողություն է տեղի ունեցել: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ, վարչապետի խոհրդարանական քարտուղար Մարի Ֆիկարայից ընդունել էայն բանաձև տեքստով հուշատախտակը, որը 2012 թվականի հոկտեմբերին ընդունել է նահանգային խորհրդարանը ի պաշտպանություն Լեռնային Ղարբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի։

Նոր Հարվային Ուելս նահանգի պատվիրակությունն Արցախ է ժամանել երեկ: Պատվիրակության կազմում խորհրդարանի և կառավրության անդամներ են, հայկական կառույցների ներկայացուցիչներ: Նրանք հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և հասարակական ու քաղաքական շրջանակների, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության շրջանակների հետ։

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը առաջինն էր , որ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքշորոշման, ազատ ու անկախ պետություն ունենալու իրավունքը՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել և գործնական կապեր հաստատել ԼՂՀ հետ: Բանաձևի տեքստով հուշատախտակը պահվելու է ԼՂՀ խորհրդարանում։

Նոր Հարվային Ուելսի օրենսդիր խորհրդի անդամ Մարի Ֆիկարան «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ իրենց  այս քայլն ուղղված է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Անտեսելով իրողությունները, կամ զենք վաճառելով հակամարտող կողմերին՝ հնարավոր չէ լուծել խնդիրները, կարծում է նա։

Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանականների այսօր ԼՂՀ Ազգային ժողովում միաբերան հայտարարում էին, որ իրենք ներկայացնելով տարբեր քաղաքական ուժեր, շատ հարցերում տարբեր տեսակետներ ունեն, բայց հայկական խնդիրներում, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն աջակցող բանաձևը, միակարծիք են: 

Ցուցադրել ավելի
Back to top button