Հասարակություն

Կարկուտից տուժածներին ԵՄ- ն տրամադրել է մոտ 160 հազար եվրո

Արմավիրի մարզում մայիսին կարկտահարության հետեւանքով տուժածներին Եվրոպական հանձնաժողովը տրամադրել է 157,724 եվրո օժանդակություն։ Մոտ 4000 տուժածներ, այս օժանդակության շնորհիվ կստանան սնունդ եւ հիգիենայի պարագաներ։

Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից, հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից։

Ցուցադրել ավելի
Back to top button