ԿարևորՀասարակություն

Բուհ- եր ընդունվել են 10500 դիմորդներ, 1302- ը՝ պետպատվերի շրջանակներում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ՀՀ պետական և ոչ պետական բուհերն այս տարի ունեցել են 13000 դիմորդներ: Բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 10500 դիմորդներ, որոնցից 1302-ը պետպատվերի շրջանակներում: Միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, սակայն մրցութային շեմը չի հաղթահարել շուրջ 600 դիմորդ: Նրանք իրենց միավորներով հնարավորություն կունենան մասնակցելու բուհերում թափուր տեղերի  համար լրացուցիչ մրցույթին: Իսկ այդ տեղերը, ըստ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի, քիչ չեն և  անցյալ տարվա համեմատ էլ ավելի են շատացել:

Ամենամեծ թվով դիմորդներն այս տարի ևս ունեցել է ԵՊՀ-ն: 4050 դիմորդից այս տարի մայր բուհ են ընդունվել 3338 հոգի: Ինչ վերաբերում է «ամենահարգի» մասնագիտություններին, այս տարի ևս ամենամեծ թվով դիմորդներն ունեցել են իրավագիտություն, տնտեսագիտություն և միջազգային հարաբերություններ ֆակուլտետները:
Ի դեպ՝ լրագրողների հարցին թե արդյո՞ք սեպտեմբերից նախատեսվող  վարձավճարների բարձրացումը չի ազդել ընդունելության և դիմորդնրի ակտիվության վրա, ԳԹԿ տնօրենը պատասխանեց, որ վարձավճարների բարձրացման մասին հայտնի է դարձել դիմում հայտերի ընդունումից հետո, հետևաբար՝ դրանց ազդեցությունը պարզ կդառնա միայն ուսումնական տարվա մեկնարկից առնվազն մեկ ամիս անց։

Ցուցադրել ավելի
Back to top button