Քաղաքական

«Բարեւ, Երեւանն» ամփոփում է իր 40 օրը Երեւանի ավագանիում

Արտակ Բարեղյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպմանն  այսօր  ամփոփել է այս կարգավիճակում գործունեության 40-րդ օրը։
Ի տարբերություն խորհրդարանի՝ ավագանին գործում է ոչ թե պրոֆեսիոնալ, այլ հասարակական հիմունքներով, նկատել է նախկին պատգամավորը:

Ըստ նրա՝ նման մոտեցումը արդարացված չէ, քանի որ ավագանու գործունեությունը ևս ժամանակատար և աշխատատար է: Անցած 40 օրերի ընթացքում «Բարև, Երևան» խմբակցությունը քաղաքապետին ուղղել է 43 նամակ, որոնց օպերատիվ կերպով պատասխանել են քաղաքապետարանի կազմակերպական վարչությունից։
Բացի ավագանու նիստերից՝ Անահիտ Բախշյանը հետևում է և քաղաքապետարանի դիսպետչերական ժողովներին և համոզվել է, որ քաղաքապետի ցուցումները օպերատիվ կերպով կատարվում են։

Միևնույն ժամանակ «Բարև, Երևան» դաշինքի խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ ներկայումս ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին ուղղվող ծախսերը անարդյունավետ են։

Ինչպես հայտնեց Անահիտ Բախշյանը, մինչ օրս չի լուծվել խմբակցության ծառայողական մեքենայի հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button