Հասարակություն
Արմավիրի մարզի շուրջ 800 շրջանավարտներ կդառնան ուսանողներ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ
Ավարտվեցին միասնական քնությունները, արդյունքներն արդեն հայտնի են և նոր ուսումնական տարում Արմավիրի մարզի շուրջ 800 շրջանավարտներ կդառնան ուսանողներ: Շրջանավարտներն այժմ ստանում են իրենց ավարտական վկայականները: Արմավիրի մարզում այս ուսումնական տարում ոսկե մեդալակիր չկա, սակայն բարձր առաջադիմություն են ցուցաբերել միասնական և ավարտական քնություններից: Անբավարար ստացողները համեմատաբար քիչ են: Ատեստատների հանձնման վերափոխված ձևն էլ նոր բարդություններ է ստեղծել: