Քաղաքական

Freedom House. Սաֆարովի գործը արգելափակել է առաջընթացը բանակցություններում

Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը խափանել են ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացը: Նման գնահատական է պարունակում «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության «Անցումային երկրներ – 2013» զեկույցը:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ «երբ հունգարական իշխանություններն ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու անակնկալ որոշում ընդունեցին» և «Բաքվի կառավարությունը նրան դիմավորեց որպես հերոս և անմիջապես ազատ արձակեց նրան, այդժամ արգելափակվեց Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցությունները որևէ առաընթացը»:

Կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված ամփոփաթերթում այս կապակցությամբ նշվում է նաև, որ Ալիևի կողմից «Սաֆարովին ներում շնորհելն ու կոչումի բարձրացումը ղարաբաղյան խաղաղ կարգավորման վրա հնարավոր բացասական ազդեցության պատճառով միահամուռ կերպով դատապարտվեցին Եվրոպական Միության ու Միացյալ Նահանգների կողմից»:

Նույն թեմայով Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է,  որ «այսպես կոչված Սաֆարովի գործը և սահմանային միջադեպերը սպառնում են Ադրբեջանի հետ բանակցություններին»:

Կազմակերպության փորձագետները նաև արձանագրել են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղությունը շարունակում է փխրուն մնալ:

Ցուցադրել ավելի
Back to top button