ԿարևորՏնտեսական

Օգոստոսի 16-ից Էյր-Արաբիա ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Երևան

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Օգոստոսի 16-ից Էյր-Արաբիա ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Երևան՝ շաբաթը երկու չվերթ հաճախականությամբ: Ընկերության  գլխավոր գրասենյակը գտնվում է Շարժայում, ՄԱԷ հիմնական բազայում որտեղից սպասարկում է Ասիան, Եվրոպան և Հնդկական ենթամայրցամաքը: Ընկերությունն ունի նաև երկու այլ բազա Մարոկկոյում և Եգիպտոսում:  Մինչ օրս ընդհանուր հաշվով փոխադրել է  32 մլն ուղևոր և շուրջ 1.5 մլն միայն 2013-ի առաջին եռամսյակում: Ընկերության ներկայացուցիչները ասօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել են չվերթների բացման, և իրականացման հաճախականությունն ու  ժամկետները, հնարավոր ուղղույթուններն ու ավիաընկերության կողմից վարվող գնային քաղաքականության սկզբունքները:

Լինելով Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առաջին և ամենամեծ ավիափոխադրողը՝ Էյր Արաբիա ավիաընկերությունը օգոստոսի 16-ից կսկսի չվերթներ իրականացնել նաև դեպի Երևան: Աավիաընկերությունն իր գործունեությունը սկսել է 2003 թվականից և ներկայումս ունի  33 A320 էյրբս ինքնաթիռ, որոնք սպասարկում են 85 երթուղի ՄԱԷ-ի, Մարոկկոյի և Եգիպտոսի  3 բազաներից: Ներկայացնելով ավիաընկերության գործունեության աշխարհագրությունը՝ Էյր Արաբիա ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցությունների և հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ Հուսամ Րայդանը նշեց, որ  Երևանը կդառնա ավիաընկերության 86-րդ ուղղությունն աշխարհում:

«Մենք սկսում ենք օգոստոսի 16-ից: Կիրականացնենք շաբաթական երկու չվերթ` Երևան-Շարժա և հետադարձ ուղղությամբ: Մինչև դեկտեմբերի վերջ թռիչքները կլինեն շաբաթական 2 անգամ, այնուհետև կդառնան շաբաթական 4-5 անգամ»:

Ի դեպ պատահական չէ, որ ավաընկերությունն իբրև հաջորդ ուղղությունն ընտրել է Հայաստանը: Միացյալ Արաբական Էմիրություններում ներկայումս բնակվում է  5000 հայ, կա  2 հայկական կենտրոն Շարժայում և Աբուդաբիյում, յուրաքանչյուրբ կենտրոնում կա  դպրոց և եկեղեցի: Այնտեղ կան նաև հայկական մի շարք ռեստորաններ և խանութներ: Հարցին, թե ինչու է ավիաընկերությունը երկրորդ անգամ մուտք գործում Հայաստան, Հուսամ Րայդանը պատասխանեց, որ դա իրենց բիզնես քաղաքականությունն է:

«Սա ճիշտ ժամանակն է հայկական շուկա մտնելու համար: Կարծում ենք, այս մուտքը կլինի երկար, և դա կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը»:

Էյր Արաբիայի ամենամեծ առավելությունը, սակայն, գնային քաղաքականությունն է: Օգոստոսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Շարժա-Երևան չվերթները կարժենան $175, իսկ օգոստոսից մինչև հոկտեմբեր` $190:

Ավիաթռիչքներն իրականացվում են նոր ինքնաթիռներով և միայն էկոնոմ դասով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button