ԿարևորՀասարակություն

Յուրաքանչյուրն ունի արժանապատվության իրավունք. ՌԴ դեսպանին հիշեցնում են ՌԴ Սահմանադրությունը

Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ բողոքելով ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նվաստացնելու այս երկրի իրավապահ մարմինների կեցվածքի դեմ։
Հրաչյա Հարությունյանն այն բեռնատարի վարորդն էր, որը հուլիսի 13- ին բախվել էր ավտոբուսին։ Վթարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ։
Նախօերին վարորդը բերվել էր դատական դահլիճ՝ կանացի խալաթով,  իսկ ռուսական հեռուստաալիքները վարորդի խափանման միջոցի գործով դատական նիստը մեկնաբանել են՝ խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, վիրավորել Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button