Քաղաքական

Մերձավոր եւ Միջին Արեւելքում զարգացումները քաոսային բնույթ են ստանում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մերձավոր եւ Միջին Արեւելքում տարածաշրջանային զարգացումները ձեռք են բերում քաոսային բնույթ, այսօր հայտարարել է  ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա՝ դրան նպաստում են «արաբական գարունը» և Արևմուտքի ու տարածաշրջանի որոշ երկրների միջամտությունը: Այս առումով իրավիճակը իրոք մտահոգիչ է:

Անդրադառնալով Թուրքիայում շարունակվող ընդվզումներին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ չնայած արագ տնտեսական աճին ներկայիս վարչապետ Էրդողանի կառավարման տարիներին ի հայտ է եկել նաև ավտորիտար կառավարումը, ինչի դեմ և բողոքում Ստամբուլի Գեզի զբոսայգու շարժման հազարավոր մասնակիցները։
Արդյունքում՝ մինչև հաջորդ տարվա գարնանը նախանշված տեղական ընտրությունները կարող է ի հայտ գալ նոր քաղաքական ուժ, թեև բացառված չէ, որ Էրդողանը սեփական դիրքերը ամրապնդելու նպատակով կարող է դիմել արկածախնդրության և կարճատև ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։
Մեծ Եղեռնի հետևանքների իրավական լուծումները ողջունելի են արեւելագիտության ինստիտուտի տնօրենի համար: Միևնույն ժամանակ՝ նա կասկած հայտնեց՝ ինչքանով է հայկական կողմը պատրաստ հարցը իրավական հուն տեղափոխել։

Ցուցադրել ավելի
Back to top button