ԿարևորՀասարակություն

Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է ձերբակալված վարորդի փաստաբանների հետ

Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Հրաչյա Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- նշել է են ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ից, սակայն, չեմ մանրամասնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Հարությունյանին դատարանի դահլիճում նվաստացնելու դեմ բողոքելու համար: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿԱՄԱԶ»-ը բախվել է ուղեւորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին: Սկզբում հաղորդվում էր, որ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը զոհվել է, սակայն հետո պարզվեց, որ նա դուրս է թռել բեռնատարի սրահից եւ կենդանի մնացել:

Ավելի ուշ պարզվել էր, որ «Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է՝ Հրաչյա Հարությունյանը: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոբուսը երկու մասի է բաժանվել: Վթարի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 64 մարդ: Երեկ դատարանը կալանավորել է Հարությունյանին: Վերջինիս դատարանի դահլիճ կանացի խալաթով էին տեղափոխել:

Ցուցադրել ավելի
Back to top button