ԿարևորՀասարակություն

ԳԹԿ-ն հրապարակել է թափուր տեղերի ցանկը

Գիտելիքի թեստավորման կենտրոնը հրապարակել է թափուր տեղեր ունեցող բուհերի ու ֆակուլտետների ցանկը:

ԳԹԿ պաշտոնական էջից տեղակացանք, որ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին: Հիշեցնենք, որ անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին:

Back to top button