ԿարևորՀասարակություն

Ավելի քան 60 մլն եվրո արժողության նոր ծրագիր՝ ուղղված Հայաստանի պետական սահմանների արդիկանացմանը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հուլիսին մեկնարկում է ավելի քան 60 մլն եվրո արժողության ծրագիր՝ ուղղված Հայաստանի պետական սահմանների արդիկանացմանը: Այն կիրականացվի ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ: ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր քննարկվել են մինչ այժմ իրականացված քայլերն ու առաջիկա ամիսների համար նախատեսված անելիքը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդարասրյանը նշել է, որ նոր ծրագրով Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանակետերի արդիականացում է նախատեսվում:

Այս տարվա հուլիսին կմեկանրկի ավելի քան 60 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագիր, որով Բագրատաշեն, Բավրա, Գոգավան սահմանային անցակետերի արդիականացում է նախատեսվում: Հայաստանի կառավարությունը ծրագիրը կիրականացնի ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ: Ազգային անվտանգության խորհրդրի քարտուղար Արթուր Բաղդասրայանը միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիտում նկատեց, որ սահմանային անվտանգության ապահովման ոլորտում մինչ այժմ կատարված փոփոխություններն առավել քան նկատելի են, իսկ նպատակը պետական սահմանային կառավարումը որական նոր մակարդակի հասցնելն է:

«Վերջին տարիների ընթացքում սահմանային անվտանգության ապահովման խնդիրները դրական զարգացումներ են ապրում: Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության շրջանակում իրականացվող քայլերն արդեն պտուղներ են տալիս: Մենք փորձում ենք որական նոր մակարդակի հասցնել պետական սահմանային կառավարումը»:

Հաջորդ փուլը պետական սահմանի անցակետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրումն է: Արթուր Բաղդասրայանը տեղեկացրեց, որ նախապատրաստվել է հանրապետության նախագահի կարգադրության նախագիծը նոր սկզբունքի ներդրման մասին: Նոր համակարգն, ըստ ԱԱԽ քարտուղարի , թույլ կտա մի կողմից ՝ ունենալ բարեփոխված, միջազգային չափանիշներին համապատասխանող , նորագույն ենթակառուցվածներ ունեցող պետական սահմաններ, մյուս կողմից կկանոնակարգի սահմանին ծառայություն իրականցնող 6 պետական գերատեսչությունների աշխատանքը:

«Այսօր 6 պետական մարմին է աշխատում պետական անցակատերեում: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը օպտիմացնելու է նրանց աշխատանքը, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը, և ընդհանրապես բազմաթիվ դրական փոփոխություններ է բերելու սահմանը հատող քաղաքացիների համար»:

Առաջիկայում նախատեսվում է հստակեցնել նոր համակարգի ներդրման ժամանակցույցն ու գործողությունների ծրագիրը: Մինչ այդ հուլիսից, ավելի ստույգ արդեն հաջորդ շաբաթվանից սահմանային անցակետերում կսկսվի շինարարությունը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդի Բուզետտոն միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստում երեք կողմերի համագործակցությունը արդյուանվետ գնահատեց, նշեց, որ ՀՀ կառավարություն, Եվրամիություն, ՄԱԿ մոդելը գերազանց մոդել է և լավ հիմք կդառնա տարածաշրջանային զարգացման համար՝ ասաց:
«Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Մալինցյանն էլ մանրամասներ ներկայացրեց մեկնարկելիք ծրագրի փուլերի ու կառուցվածքի մասին: Ծրագրի բյուջեն 61 մլն 74 հազար եվրո է՝ ծրագրի կառավարման ծախսերը ներառյալ: այս միջոցները նախատեսվում է տրամադրել ինչպես Բագրատաշենի կամրջի վերակառուցման, այնպես էլ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանակետերի արդիականացմանն ընդհանրապես:
Ի դեպ, ԱԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ հանձնաժողովի հաջորդ ՝ աշնանը նախատեսվող նիստը կլինի արտագնա, կանցկացվի տեղում և հնարավոր կլինի տեսնել աշխատանքի արդյունքները:

Ցուցադրել ավելի
Back to top button