ԿարևորՔաղաքական

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button