ԿարևորՔաղաքական

Պռոշյանի գյուղապետի ընտրություններում հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը

Պռոշյան գյուղում կայացած գյուղապետի արտահերթ ընտրություններում, նախնական տեղեկություններով, փոքր առավելությամբ հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը: Տեղամասերից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով Պռոշյան համայնքում առկա երկու տեղամասերից մեկում հաղթել է դաշնակցական Վովա Սահակյանը, իսկ մյուսում՝ Արթուր Մուրադյանը: Երկու տեղամասերից միասին, սակայն, Արթուր Մուրադյանը ստացել է 1317  քվե, իսկ Վովա Սահակյանը՝ 1241: Երրորդ թեկնածուն՝ Ալեքսան Ալեքսանյանն ընդհանուր առմամբ ստացել է 178 ձայն: 61 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Այսպիսով 76 ձայների առավելությամբ ընտրություններում հաղթել է Արթուր Մուրադյանը:
Առայժմ տեղեկություններ չկան, թե մասնակիցներից որևէ մեկը վերահաշվարկի դիմում ներկայացնելու մտադրություն ունի, թե ոչ:

Back to top button