ՀասարակությունՄիջազգային

Դիրաբեքիրի եկեղեցու մի մասը կվերածվի հայոց պատմության թանգարանի

Դիարբեքիրի սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մի մասը կդառնա Հայոց պատմության թանգարան, թուրքական «Հյուրիեթին» հայտնել է եկեղեցու հիմնադրամի նախագահ Էյգուն Այիքը։
Այիքն ասել է, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ կայացած հանդիումից հետո որոշվել է քաղաքային թանգարանը բացել վերջերս վերանորոգված սուրբ Կիրակոս եկեղեցու շենքում։ Եկեղեցին վերանորոգվել եւ բացվել է երկու տարի առաջ հայկական համայնքի շոնրհիվ։
Հիմնադրամի ղեկավարը հայտնել է, որ թանգարանի ցուցանմուշները հիմնականում կազմված կլինեն անձնական իրերից եւ հայերին կոչ է արել իրենց նախնիներից մնացած իրերն ուղարկել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամին։

Կցուցադրվեն հայկական գեղարվեստական, մշակութային եւ տնտեսական կյանքը պատկերող նմուշներ. հին նամակներ, առեւտրային փաստաթղթեր, երաժշտական ստեղծագործություններ, կենղացային ապրանքներ, զգեստներ, գորգեր, արհեստագործական իրեր։
Այիքը նշել է, որ դեռ մինչեւ չորս տարի առաջ Դիարբեքիրում հայերի գոյության հետքը միայն երկու խոնարհված եկեղեցիներն էին՝ ավելացնելով,որ հայերն այս տարածքում ապրել են «հազարավոր տարիներ» եւ ստեղծել «մեծ թագավորություն»։

Ցուցադրել ավելի
Back to top button