Սպորտ

Առաջին ոսկե մեդալը Ունիվերսիադայից

ՌԴ Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում, Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մինչեւ 52 կգ քաշային կարգում նա տանելով միայն հաղթանակներ՝ եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվի առավելությամբ հաղթեց Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին եւ դարձավ Ունիվերսիադա-2013 առաջինը ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը: 

Հավելենք, որ սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button