ԿարևորՀասարակություն

Հարության Յավրյանն ազատվել է ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին՝ զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական: Այս մասին հաղորդում է Վերահսկիչ պալատի լրատվական վարչությունը:

ՀՀ ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար է նշանակվել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանը՝ ազատվելով վարչության պետի պաշտոնից: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ Հարություն Յավրյանը երկար տարիներ աշխատել է Իշխան Զաքարյանի հետ ինչպես Վերահսկիչ պալատում, այնպես էլ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում:

Ցուցադրել ավելի
Back to top button