ԿարևորՀասարակություն

Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթին կմասնակցեն նաեւ օտարերկրյա ճարտարապետները

«Երևանի քաղաքապետարան են դիմել արտերկրյա մի շարք ճարտարապետներ՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան  մասնակցելու հայտարարված մրցույթին»,- տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաշվի առնելով խնդրանքը՝ Երևանի քաղաքապետարանը կատարել է անհրաժեշտ փոփոխություններ «Երևանի  Հանրապետության  հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի» 29.05.2013թ. հայտարարության մրցութային պայմաններում:

Մասնավորապես՝ հայտարարության տեքստի վերնագրից («Երևանի  Հանրապետության  հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ») հանվել է «հանրապետական» բառը: Փոփոխություններ են կատարվել նաեւ Հանրապետության հրապարակի ճարտարապետական նախագծային մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետում. նախկինում հայտարարված օգոստոսի 29-ի փոխարեն այն երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը: Իսկ արդյունքների ամփոփումը տեղի կունենա ոչ թե սեպտեմբերի 20-ին, ինչպես նախկինում սահմանվել էր, այլ նոյեմբերի 5-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button