ԿարևորՄիջազգային

Լավրովը խորհուրդ է տվել Սնուդենին դիմել ՌԴ միգրացիոն ծառայություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենին խորհուրդ է տվել դիմել ՌԴ միգրացիոն ծառայություն` Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու խնդրով: «Ինտերֆաքսի» հաղորդմամաբ, Լավրովի հայտարարությունը պատասխան էր Ռուսաստանից քաղաքական ապաստան ստանալու Սնոուդենի խնդրանքին:

Լավրովի խոսքով` ՌԴ ԱԳ նախարարությունը Սնոուդենի հետ կապի մեջ չի գտնվում եւ նրա խնդրանքի մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ Միգրացիոն ծառայություն դիմելը կլինի քաղաքական ապաստան ստանալու գործընթացի համար արված առաջին քայլը:

ՌԴ Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հայց դեռևս չեն ստացել եւ նման դիմումի առկայության դեպքում այն կքննարկվի օրենքով նախատեսված կարգով:

Back to top button