ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Back to top button