ԿարևորՀասարակություն

«Армения туристическая» հանդեսը` Հայաստանի զբոսաշրջության զարգացման խթան

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանում զբոսաշրջության ձեռքբերումներին ու խնդիրներին է այսօր անդրադարձել «Армения туристическая» հանդեսի երևանյան գրասենկյակի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը: Ոլորտի հայաստանյան ներուժի բացահայտման և կիրառման ուղղությամբ մեր երկրում դեռևս անհրաժեշտ քայլեր չեն արվում, նկատել է հանդեսի ներկայացուցիչը:

Արտերկրում Հայաստանի մասին տեղեկատվության պակասն է խոչընդոտ հանդիսանում  մեր երկրում զբոսաշրջության զարգացան համար: Այս բացը լրացնելու նպատակով Ռուսաստանում գործող «Երևան թրևել» զբոսաշրջային գործակալությունը նախաձեռնել է «Армения туристическая» ռուսալեզու հանդեսի հրատարակումը: Արդեն լույս են տեսել երկու եռամսյակային համարները, որոնք անվճար տարածվում են Հայաստանում և Ռուսաստանում: Ըստ հանդեսի երևանյան գրասենկյակի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի, հիմնական թիրախը` ռուսաստանցի զբոսաշրջիկներն են:

Դեռևս վաղ է խոսել հանդեսի տարածման գործնական արդյունքների մասին: Մյուս կողմից մասնավոր ընկերության առաջին նման ձեռնարկը կարևոր դեր կարող է խաղալ զբոսաշրջության զարգացման գործում: Այնուամենայնիվ, զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են որշակի լուրջ խնդիրներ, նշեց Լիլիթ Հովհաննիսյանը:
«Դրանց թվում են սպասարկման ոլորտի բարձր գները, մասնավորապես, հյուրանոցային համարների արժեքները, ինչպես նաև զբոսավարների պակասը»:
Մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին գրավում են մեր ավանդական տեսարժան վայրերը` Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածին: Ըստ ոլորտի մասնագետի, մեր երկրում զգացվում է գրավիչ տարատեսակ փառատոնների պակասը, ինչպես նաև ընդունված զբոսաշրջային բրենդների պակասը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button