ԿարևորՄշակույթ

Ստեղծվել է առաջին ինտերակտիվ հեքիաթը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ստեղծվել է առաջին ինտերակտիվ հեքիաթը: Ծրագրավորող Վահրամ Գևորգյանն ընտրել է Անահիտի մասին պատմող Ղազարոս Աղայանի հեքիաթն ու պլանշետների համար այն դարձրել ինտերակտիվ: Ինտերակտիվ տարբերակը թույլ է տալիս զգալ հեքիաթը, լսել այն, մասնակցել հեքիաթի զարգացումներին և պարզապես զգալ հեքիաթի հերոս: Հեքիաթի ինտերակտիվ տարբերակի ստեղծման համար պահանջվել է 4-5 ամիս և հեղինակին շատ են օգնել նաև տարբեր երեխաների երեխաների կարծիքներն ու առաջարկները: Հեքիաթում հնչում է դասական երաժշտություն, իսկ պատմությունը ներկայացվում 3 լեզվով: Նախագիշը ներկայացվել է Apple Store-ում է: Արժեքը` 3.99 դոլար: Հավելվածը նախատեսված է iPad-երի և mini iPad-երի համար: Առաջիկայում պատրաստվում է ներկայացնել նաև Android-ների համար:

Առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթը Անահիտն է: Մտահղացումը ծրագրավորող Վահրամ Գևորգյանինն է: 4-5 ամիս տևած աշխատանքի արդյունքը ոչ միայն գոհացրել է իրեն հեղինակին, այլև բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ այդ հեքիաթը դիտելու հնարավորություն են ունեցել: Ծրագրավորողն ընտրել է Ղազարոս Աղայանի հեքիաթը, որին հավելել է ձայն, պատկեր և շարժում: Երեխան միաժամանակ կարող է կարդալ հեքիաթի տեքստը, լսել այն և պատկերներին դիպչելով` շարժել դրանք:

Հեքիաթներին կենդանի շունչ տալու գաղափարը նոր չէ, որ իր մոտ ծնվել է: Նման նախագծեր տեսել է արտասահմանում, որտեղ հատկապես մեծ տարածում ունի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ինտերակտիվ տարբերակը: Պարզելով, որ հայաստանյան շուկայում նման նախագիծ դեռևս չկա, որոշեց դառնալ առաջինը և հեքիաթների ինտերակտիվ տարբերակը հասանելի դարձնել նաև Հայաստանի հանրության համար: Իսկ թե ինչու ընտրեց հենց Անահիտ հեքիաթը.

Ինտերակտիվ տարբերակը ստեղծելիս Վահրամ Գևորգյանին շատ են օգնել նաև երեխաների կարծիքներն ու առաջարկները:
Հեքիաթի ինտերակտիվ տարբերակը թույլ է տալիս զգալ հեքիաթը, լսել այն, մասնակցել հեքիաթի զարգացումներին և պարզապես զգալ հեքիաթի հերոս:

Ի դեպ այս նոր նախագծով շատերն են հետաքրքրված և ու շատ են նաև համագորակցության առաջարկները, Վահրամ Գևորգյանը, սակայն, այդ բոլոր առաջարկները մերժել է, քանի որ չունի կոմերցիոն նպատակներ: Սա իր համար ավելի շուտ հոբբի է, քան բիզնեսի միջոց:
Վահրամ Գևորգյանը նաև հայտնեց, որ ինտերակտիվ հեքիաթը շատ օգտակար է նաև աուտիզմով տառապող երեխաների համար և այն արդեն իսկ կիրառվել է համապատասխան հաստատություններում տալով բավականին դրական արդյունք:

Ցուցադրել ավելի
Back to top button